Արևահարություն

Արևահարությունն օրգանիզմի գերտաքացումն է, որը տեղի է ունենում արևի ճառագայթների տակ երկար մնալու հետևանքով։ Ընդ որում, արևահարություն կարող է լինել ինչպես արևի ճառագայթների տակ գտնվելու ժամանակ, այնպես էլ մի քանի ժամ հետո։

Արևահարության ժամանակ կարող են ախտահարվել մկանները, լյարդը, երրիկամները, թոքերը և սիրտը։ Հնարավոր են կենտրոնական նյարդային համակարգի խանգարումներ։

Ինչո՞վ է արևահարությունը տարբերվում ջերմահարությունից

Հաճախ մարդիկ շփոթում են արևահարութունը և ջերմահարությունը ՝ կարծելով, որ դրանք միևնույն բանն են՝ շոգ եղանակին փողոցում երկար գտնվելը։ Սակայն իրականում ջերմահարությունը կարող է պատահել այլ պայմաններում ևս՝ բաղնիքում, հեղձուցիչ օդով փակ տարածքներում կամ խցանման մեջ երկար ժամաակ կանգնածն ավտոմեքենայում։

Ի տարբերութուն ջերմահարության՝ արևահարությունը հետևաք է ուլտրամանուշակագույն ճառագայթների երկարատև ազդեցության։ Սա ջրմահարութան տարատեսակներից է, և արևահարության արդյունքները ևս առողջության համար վնասակար են։

Արևահարված մարդու մոտ կարող են ի հայտ գալ սրտխառնոց, փսխում, գունատություն, գիտակցությա կորուստ։

Բժիշկները տարբերում են արևահարման երեք աստիճան՝

Առաջին կամ թեթև աստիճան՝ թուլություն, սրտխառնոց, գլխացավ, սրտի հաճախակիացած զարկեր, անկանոն շնչառություն

Երկրորդ կամ միջին աստիճան՝ թուլ ախտանշանների ուժեղացում, քթից արյունահոսություն, հավասարակշռության խանգարում, — աստիճան ջերմություն։

Երրորդ կամ ծանր աստիճան՝ գունատություն, բարրձ ջերմություն,գիտակցության կորուստ։

Ի՞նչ պետք է անելարևահարության դեպքում. առաջին օգնություն
Նախ պետք է հով վայր տեղափոխվել, հանել ավելորդ հագուստը, թուլացնել գոտին, բացառել ֆիզիկական ակտիվությունը, շատ ջուր խմել։
Գիտակցության կորստի դեպքում պետք է ամոնյակի 10 տոկոսանոց լուծույթ ներշնչել։ Եթե ախտանշանները խորանում են, սրտխառնոց և գլխապտույտ եք զգում, պետք է շտապօգնութան կանչել։

Արևահարությունից խուսափելու համար փողոց դուրս գալուց առաջ պետք է գլխարկ և թեթև հագուստ կրել, շատ ջուր խմել բացառելով ալկոհոլը, քանի որ ալկոհոլային խմիչքները նպաստում են ջրազրկմանը։

Միջերկրածովյան ընտանեկան տենդ

Նյութի հեղինակ՝ Հրանտ Խաչատրյան

Միջերկրածովյան ընտանեկան տենդը (ՄԸՏ) կամ պարբերական հիվանդությունը (ՊՀ) գենետիկորեն փոխանցվող հիվանդություն է:

Շարունակել կարդալ “Միջերկրածովյան ընտանեկան տենդ”

Գրիպ

Նյութի հեղինակ՝ Սեդա Ստեփանյան

Գրիպը լայնորեն տարածված վիրուսային հիվանդություն է, որն ախտահարում է շնչառական ուղիների լորձաթաղանթը: Գրիպով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ, բոլոր եղանակներին, քանզի վիրուսի հանդեպ ընկալունակությունը շատ բարձր է, իսկ հիվանդությունից հետո ձեռք բերված իմունիտետը հաճախ կորչում է վիրուսի հարուցիչների նոր հատկություններ ձեռք բերելու պատճառով:

Շարունակել կարդալ “Գրիպ”

Ջրծաղիկ

Նյութի հեղինակ՝ Սեդա Ստեփանյան

Ջրծաղիկը վիրուսային վարակիչ հիվանդություն է, որն ուղեկցվում է տենդով, մաշկի ու լորձաթաղանթների վրա փոքր թափանցիկ հեղուկով լցված բշտիկների առաջացումով, չափավոր արտահայտված ընդհանուր ինտոքսիկացիայով:

Շարունակել կարդալ “Ջրծաղիկ”

Քաղցկեղ

Նյութի հեղինակ՝ Սեդա Ստեփանյան

Քաղցկեղը մոտ 100 տարբեր հիվանդությունների ընդհանուր անվանումն է: Չնայած գոյություն ունեն քաղցկեղի բազմաթիվ տարատեսակներ, բոլոր քաղցկեղներն առաջանում են, երբ ոչ նորմալ բջիջները սկսում են անկանոն բազմանալ: Չբուժվելու դեպքում քաղցկեղը կարող է առաջացնել ծանր բարդություններ և մահվան պատճառ հանդիսանալ: 

Շարունակել կարդալ “Քաղցկեղ”

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started