Որքա՞ն ջուր է հարկավոր մարդուն

Անհրաժեշտ ջրի քանակը կախված է՝ տարիքից, սեռից, ֆիզիկական ակտիվությունից և այլ փոփոխականներից:
⚠ Այդ իսկ պատճառով՝ ջրի անհրաժեշտ քանակը կարող է զգալիորեն տարբերվել մարդկանց մոտ:

Շարունակել կարդալ “Որքա՞ն ջուր է հարկավոր մարդուն”

Կաթնատամներ

Կաթնատամ

Ժամանակավոր ատամներ, որոնք թվով քսանն են՝ ութ կտրիչներ, չորս ժանիքներ և ութ աղորիքներ: Երեխան ծնվում է առանց ատամների (երբեմն լինում են բացառություններ), կաթնատամների ծկթումը սկսում է վեցից ութ ամսականում, սովորաբար ստորին կենտրոնական կտրիչներից, և ավարտվում երեք տարեկանում: Կաթնատամների ծկթումը կարող է ուղեկցվել ցավերով, անհանգտտութամբ, ջերմութան բարձրացմամբ, քնկոտութամբ:

Շարունակել կարդալ “Կաթնատամներ”

Գարնանային ավիտամինոզ

Ավիտամինոզը օրգանիզմին և օրգան-համակարգերի լիարժեք գործունեության համար անհրաժեշտ վիտամինների լիովին բացակայությունն է: Այս վիճակը հաճախ շփոթում են հիպովիտամինոզի հետ, որը վիտամինային անբավարարության դրսևորում է:

Պատճառները.

  • հղիութուն
  • երեխայի ակտիվ աճ
  • մեծ տարիք
  • աշխատանքի վնասակար պայմաններ
  • նյարդային գերծանրաբեռնվածություն
  • ծխելը
  • սպորտի էքստրեմալ ձևեր
  • ստամոքս-աղիքային համակարգի գործունեության խանգարում կամ այլ ներքին օրգանների հիվանդություններ
  • լիարժեք սննդի բացակայություն` հատկապես ձմռանը,
  • դիսբակտերիոզ` անտիբիոտիկների ընդունման հետևանքով, որը խանգարում է վիտամինների ներծծմանը
  • օրգանիզմում վիտամինների գործունեությունը պաշարող ենթարկող դեղորայքի օգտագործում:


Ախտանշանները

Որպես օրենք, պացիենտի մոտ առաջին ախտանիշներն ի հայտ են գալիս մաշկի վրա (չորություն, պզուկներ), լինում է գրգռված, շուտ է հոգնում, վատանում է տեսողությունը:
Եթե մաշկի պիգմենտացիան և բորբոքումը ո՛չ միայն դեմքին են, այլ նաև մեջքին, և կան նաև շրթունքների վրա ճաքեր, դա բնորոշ է վիտամին  В2-ի դեֆիցիտին:
Ցինկի, վիտամի Е-ի և В6-ի անբավարարության դիտվում է քաշի կտրուկ փոփոխություն, որոշ դեպքերում ախտահարվում է մաշկը, լորձաթաղանթները, զարգանում է սակավարյունություն:
Վիտամին D-ի պակասի դեպքում խնդիրներ են առաջանում մկաններում, հոդերում, ատամներում: Այս վիտամինի լրիվ բացակայությունը բերում է ռախիտի զարգանում:
Վիտամին В12-ի պակասն առաջացնում է թուլություն, սրտխփոց: Պատճառ կարող է լինել աղիներում ճիճվակրությունը:
Սրտի և կենտրոնական նյարդային համակարգի նորմալ աշխատանքի համար անհրաժեշտ է վիտամին В1-ի բավարար քանակություն, առանց որի օրգանիզմում զարգանում է բոլոր բջիջների  ընդհանուր էներգետիկ քաղց:
Այս ախտանիշներից ցանկացածի դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի:

Բուժումը

Բնականաբար, ավելի հեշտ է կանխել, քան բուժել հետևանքները: Հիմնական թերապիան պակասող վիտամինի քանակի վերականգնումն է:
Մաշկային արտահայտված խնդիրների ժամանակ անհրաժեշտ է ընդունել պոլիվիտամիններ և լիարժեք սնունդ` ընտրելով հակաօքսիդանտներ պարունակող մթերք:
Եթե ավիտամինոզը բարձիթողի վիճակում է, նշանակվում են թիամինի կամ նիկոտինաթթվի միջմկանային կամ ներերակային ներարկումներ:

Կանխարգելման համար պետք է բացառել վնասակար սովորությունները, վարել առողջ ապրելակերպ, կազմակերպել լիարժեք հանգիստ և սնունդ:

Վիտամինների մասին շատ մանրամասն` Առողջագիտական բլոգում

Դիմադրողականություն

Նյութի հեղինակ՝ Կարինե Գյուլումյան

Բոլորիս մոտ հաճախ ընկնում է դիմադրողականությունը, և շատերս տարվա մեծ մասը հիվանդանում ենք տարբեր վիրուսային գրիպներով և այլ հիվանդություններով: Այդ հիվանդությունները տարածում են վիրուսային և բակտերային ինֆեկցիաները: Նման դեպքերում բժիշկներն ասում են, որ հիվանդներն ունեն ցածր դիմադրողականություն՝ իմունիտետ:

Շարունակել կարդալ “Դիմադրողականություն”

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started