Երբ մարզվել

Մարդիկ շատ հաճախ նախընտրում են մարզվել առավոտյան, սակայն մասնագետները խորհուրդ են տալիս մարզվել երեկոյան: Երեկոյան մարզումները մի շարք առավելություններ ունեն:

1. Երեկոյան վնասվածքներ չեք ստանա

Երեկոյան մարզումների ժամանակ որեւէ վնասվածք ստանալու հավանականությունը շատ ավելի ցածր է: Բանն այն է, որ առավոտյան տաքացնել օրգանիզմը շատ ավելի դժվար է, քանի որ քնից հետո մկաններն ու հոդերը դեռ պատրաստ չեն ծանրաբեռնվելուն: Երեկոյան՝ ակտիվ օր անցկացնելուց հետո, սովորաբար նման խնդիրներ չեն առաջանում: Ի դեպ, սիրտն առավոտյան եւս պատրաստ չէ ծանրաբեռվելուն:

2. Սթրեսի մակարդակը կնվազի

Երեկոյան մարզվելն օգնում է նվազեցնել սթրեսի մակարդակը: Այդ մարզումը նաեւ օգնում է մարմնին թուլանալ, իսկ հաճելի հոգնածությունը նպաստում է ավելի լավ քուն ունենալուն: Սակայն պետք չէ մարզվել գիշերվա ընթացքում, քանի որ այդ դեպքում կդժվարանա քունը:

3. Արդյունավետություն

Գիտնականները վերջերս բացահայտել են, որ իրենց մաքսիմալ ցուցանիշները մկաններն արձանագրում են երեկոյան: Նույնը վերաբերում է օրգանիզմի կողմից թթվածնի կլանմանն ու յուրացմանը: Հետեւաբար, մարդը կարող է մաքսիմալ արդյունքների հասնել հենց երեկոյան:

4. Կալորիաների քանակը

Երեկոյան սպորտով զբաղվելը թույլ կտա ազատվել ավելորդ կալորիաներից, որոնք կուտակվել են օրվա ընթացքում: Դա կարեւոր է նաեւ հոգեբանական տեսանկյունից:

5. Զարկերակային ճնշում

Հետազոտությունները ցույց են տալիս, որ երեկոյան ժամերին սպորտով զբաղվելը նպաստում է զարկերակային ճնշման նվազեցմանը:

Արևահարություն

Արևահարությունն օրգանիզմի գերտաքացումն է, որը տեղի է ունենում արևի ճառագայթների տակ երկար մնալու հետևանքով։ Ընդ որում, արևահարություն կարող է լինել ինչպես արևի ճառագայթների տակ գտնվելու ժամանակ, այնպես էլ մի քանի ժամ հետո։

Արևահարության ժամանակ կարող են ախտահարվել մկանները, լյարդը, երրիկամները, թոքերը և սիրտը։ Հնարավոր են կենտրոնական նյարդային համակարգի խանգարումներ։

Ինչո՞վ է արևահարությունը տարբերվում ջերմահարությունից

Հաճախ մարդիկ շփոթում են արևահարութունը և ջերմահարությունը ՝ կարծելով, որ դրանք միևնույն բանն են՝ շոգ եղանակին փողոցում երկար գտնվելը։ Սակայն իրականում ջերմահարությունը կարող է պատահել այլ պայմաններում ևս՝ բաղնիքում, հեղձուցիչ օդով փակ տարածքներում կամ խցանման մեջ երկար ժամաակ կանգնածն ավտոմեքենայում։

Ի տարբերութուն ջերմահարության՝ արևահարությունը հետևաք է ուլտրամանուշակագույն ճառագայթների երկարատև ազդեցության։ Սա ջրմահարութան տարատեսակներից է, և արևահարության արդյունքները ևս առողջության համար վնասակար են։

Արևահարված մարդու մոտ կարող են ի հայտ գալ սրտխառնոց, փսխում, գունատություն, գիտակցությա կորուստ։

Բժիշկները տարբերում են արևահարման երեք աստիճան՝

Առաջին կամ թեթև աստիճան՝ թուլություն, սրտխառնոց, գլխացավ, սրտի հաճախակիացած զարկեր, անկանոն շնչառություն

Երկրորդ կամ միջին աստիճան՝ թուլ ախտանշանների ուժեղացում, քթից արյունահոսություն, հավասարակշռության խանգարում, — աստիճան ջերմություն։

Երրորդ կամ ծանր աստիճան՝ գունատություն, բարրձ ջերմություն,գիտակցության կորուստ։

Ի՞նչ պետք է անելարևահարության դեպքում. առաջին օգնություն
Նախ պետք է հով վայր տեղափոխվել, հանել ավելորդ հագուստը, թուլացնել գոտին, բացառել ֆիզիկական ակտիվությունը, շատ ջուր խմել։
Գիտակցության կորստի դեպքում պետք է ամոնյակի 10 տոկոսանոց լուծույթ ներշնչել։ Եթե ախտանշանները խորանում են, սրտխառնոց և գլխապտույտ եք զգում, պետք է շտապօգնութան կանչել։

Արևահարությունից խուսափելու համար փողոց դուրս գալուց առաջ պետք է գլխարկ և թեթև հագուստ կրել, շատ ջուր խմել բացառելով ալկոհոլը, քանի որ ալկոհոլային խմիչքները նպաստում են ջրազրկմանը։

Խուսափեք անառողջից՝ ամանորի օրերին

Նյութի հեղինակ՝ Դավիթ Սարգսյան

Ամանորյա տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային թունավորումների առաջացման համար։ Ամանորի ընթացքում մարդիկ հաճախ են օգտագործում ոչ պատշաճ պայմաններում, երկար ժամանակ պահված կամ մի քանի անգամ տաքացրած կերակուր: Բացի այդ, օգտագործվում են միմյանց հետ ոչ համատեղելի մթերքներ, որոնք իրենց հերթին պատճառ են դառնում մարսողական համակարգի տարաբնույթ խանգարումների:

Շարունակել կարդալ “Խուսափեք անառողջից՝ ամանորի օրերին”

Զրույց սննդաբան Լիդա Այվազյանի հետ

Նյութի հեղինակ՝ Սուսաննա Սարգսյան

Կարո՞ղ եմ իմունային համակարգը լավացնել որևէ մթերքի միջոցով: Հնարավո՞ր է խուսափել կորոնավիրուսից որևէ դեղորայքի միջոցով։

Չկա ոչ մի մթերք, որի ընդունման դեպքում կխուսափեք կորոնավիրուսից:

Շարունակել կարդալ “Զրույց սննդաբան Լիդա Այվազյանի հետ”

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started