Զրույց սննդաբան Լիդա Այվազյանի հետ

Նյութի հեղինակ՝ Սուսաննա Սարգսյան

Կարո՞ղ եմ իմունային համակարգը լավացնել որևէ մթերքի միջոցով: Հնարավո՞ր է խուսափել կորոնավիրուսից որևէ դեղորայքի միջոցով։

Չկա ոչ մի մթերք, որի ընդունման դեպքում կխուսափեք կորոնավիրուսից:

Այս վիրուսից խուսափելու ամենալավ միջոցը հիգենայի կանոններին հետևելն է: Նաև չկան (ցավոք սրտի) ոչ մի կենսաակտիվ հավելումեր և վիտամիններ (ոչ վիտամին Ց, ոչ Ցինկը, ոչ էլ Դ վիտամինը), ոչ էլ  մուլտիվիտամինները  չեն բարձրացնում իմունիտետը:

Իմունային ստիմուլատորները հարկավո՞ր են օրգանիզմին, որպեսզի ավելի լավ պայքարեն վարակի դեմ:

Ոչ, դա միֆ է:

Իմուն համակարգը ինքնուրույն կարողանում է պայքարել վարակի դեմ:

Որոշ վարակների դեպքում օգնում են պատվաստումները:

Իսկ ի՞նչպես լավացնել իմունային համակարգը։

1) Առողջ քուն

Փորձեք քնել 7-9 ժամ: Քունը կարգավորելու համար օգտավեք զարթուցիչից: Հետևեք, որ ննջասենյակը լինի մաքուր, անաղմուկ, հարմարավետ: Քնից 90 ր առաջ խուսափեք էկրանին նայելուց: Մինչ քնելը կարող եք կարդալ, երաժշտություն լսել:

2) Ֆիզիկական ակտիվություն

Կանոնավոր, չափավոր ֆիզիկական ակտիվությունը կենսական նշանակություն ունի իմունային համակարգը ուժեղ պահելու համար: Ֆիզիկական Ակտիվության Ուղեցույցները խորհուրդ են տալիս առնվազն 30 րոպե, շաբաթական 5 օր ֆիզիկական ակտիվություն:

3) Մի ծխեք

Խուսափեք ծխելուց, կամ որևէ նյութի ներշնչումից, որը կարող է թունավոր լինել թոքերի համար:

4) Առողջ սննդակարգ

Ուժեղ իմունիտետի ամենակարևոր պայմանը ճիշտ սննդակարգն է: Օգտագործեք բջջանյութերով հարուստ սնունդ, հակաօքսիդանտներով հարուստ բուսական մթերքներ, ամբողջահատիկներ, բազմազան մրգեր, բանջարեղեններ, խոտաբույսեր և համեմունքներ:

5) Կառավարեք սթրեսը

Դադար վերցրեք: Հետևեք շնչառությանը, երաժշտությունը լսեք, կամ զվարճալի հոլովակ դիտեք: Սթրեսի հորմոնը՝ կորտիզոլը, ճնշում է իմունային պատասխանը: Եղեք ուշադիր, նույնիսկ փոքր անհանգստությունը, կարող է նպաստել կորտիզոլի արտադրությանը:

Հարցազրույցը անցկացրեց 8-3 դասարանի
աշակերտուհի Սարգսյան Սուսաննանը սննդաբան
Լիդա Այվազյանի հետ:

Ինչպե՞ս քաշ չհավաքել այս օրերին. Լիդիա Այվազյան. vnews.am (տեսանյութ)
«Ավանգարդ» բժշկական կենտրոնի՝ Սննդաբան, բժիշկ-դիետոլոգ:

Թողնել մեկնաբանություն

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started