Իմունիտետը բարձրացնող մթերքներ

Նյութի հեղինակ՝ Կարինե Գյուլումյան

Բարձր խոլեստերինով հարուստ սննդամթերքը նույնպես հանգեցնում է իմունային համակարգի թուլացմանը: Խոլեստերինի բարձր մակարդակը սպանում է բակտերիայի ինֆեկցիաները ոչնչացնող բնական քիլլեր բջիջներին:

Սխտոր

Սխտորն հոտով և կծու համով բազմամյա բույս է Միջին Ասիայից։ Իր հակաբակտերիալ և հակաբորբոքային հատկությունների շնորհիվ հնուց ի վեր բուժական բույս է համարվում։ Գիտականորեն ապացուցված է, որ այն մարդիկ, որոնց սննդակարգում մշտապես սխտոր կա, ավելի հազվադեպ են հիվանդանում, քան նրանք, ովքեր բավարար ուշադրություն չեն դարձնում սխտորին։ Ի դեպ, Հին Հունաստանում Օլիմպիական խաղերի մասնակիցներին հենց սխտորով էին կերակրում՝ ժամանակակից դոպինգների փոխարեն։ Սխտորը հնագույն ժամանակներից օգտագործվել է ժողովրդական բժշկության մեջ։ Տարիներ առաջ սխտորը փրկեց Եվրոպան ժանտախտի համաճարակից, իսկ այսօր, շնորհիվ իր եզակի համի, այն բոլոր գուրմանների անբաժան ընկերն է: Սխտորը առողջության ու էներգիայի անսպառ աղբյուր է, որ, միաժամանակ, ունի հակաբակտերիալ հատկություն և մաքրում է երիկամները: Խորհուրդ է տրվում օգտագործել սխտորը որպես առանձին ուտելիք և ոչ թե որպես լցոն կամ համեմունք: Եթե վախենում եք դրա տհաճ հոտից, մի կերեք այն քնելուց անմիջապես առաջ, քանի որ հակառակ դեպքում առավոտյան հոտից իսկապես չեք խուսափի: Սխտորը իջեցնում է ճնշումը, կանխում է քաղցկեղային հիվանդությունները, դանդաղեցնում է ծերացումը և այլն։

Սխտորը ունի նաև վնասակար հատկություններ։ Հետազոտությունները ցույց են տվել, որ սխտորի չարաշահումը կարող է սրտխառնոց, փսխոց, մաշկային ալերգիաներ առաջացենել։ Կողմնակի ազդեցություններից խուսափելու համար ավելի լավ է այն օգտագործել փոքր չափաբաժիններով։

Քչերը գիտեն, որ սխտորը բավական մեծ կալորիականություն ունի. 100 գրամը պարունակում է մոտ 150 կկալ։ Քաշին հետևող մարդկանց խորհուրդ չի տրվում այն օգտագործել, քանի որ համեմունքը գրգռում է ախորժակը։

Կիտրոն

Կիտրոնը դեռևս հնում էին կիրառում բուժական նպատակներով: Նրա յուրահատուկ համը նպաստում է թքարտադրությանն ու ախորժակի լավացմանը: Իմունիտետի բարձրացմանը կիտրոնը նպաստում է շնորհիվ С վիտամինի մեծ քանակության: Կիտրոնի դեպքում С վիտամինը շատ արագ կորչում է, եթե ցիտրուսն արդեն կտրված է, ասել է թե, պետք է ուտել կիտրոնը կտրելուց անմիջապես հետո, որովհետև որոշ ժամանակ անց այն այլևս արդյունավետ չի լինի: Վիտամին C-ի պարունակությունը կիտրոնին դարձնում է իմունիտետը ամրապնդելու անփոխարինելի միջոց: Այս ցիտրուսային մրգի մեջ է մտնում նաև կալիում, որը խթանում է ուղեղի և նյարդային համակարգի աշխատանքը: Կալիումը նպաստում է արյան կարմիր գնդիկների առաջացմանը և կարգավորում է արյան ճնշումը: Արդյունքում դու ստանում ես էներգիայի լիցք, մաքրում մաշկը, ստանում ուժեղ իմունիտետ և կենտրոնացած ուշադրություն:

Մարսողության խանգարումները հաճախ խոսում են լուրջ հիվանդությունների մասին: Կիտրոնը նպաստում է աղիքների մաքրմանը և հեռացնում է բերանի դառնությունը:

Թողնել մեկնաբանություն

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started