Եթե արդեն վարակվել եք COVID-19, կարելի՞ է արդյոք չպատվաստվել

Նյութի հեղինակ՝ Գագիկ Հարությունյան

Պետք է ասեմ, որ սա ամենաարդիական և խնդրահարույց հարցն է, որի վերաբերյալ չկա մեկ ընդհանուր կարծիք: Նույնիսկ լավագույն բուժաշխատողների մեջ կան նրանք, ովքեր կարծում են, որ եթե արդեն հիվանդացել եք, պատվաստվել հարկավոր չէ։

Ամենահեղինակավոր կազմակերպությունը, որը հրապարակում է հրահանգներ COVID-19-ի մասին, համաշխարհային առողջապահության կազմակերպությունն է։ Հենց այդ կազմակերպությունն էլ նշում է, որ կորանավիրուսով վարակված լինելը դեռ չի նշանակում, որ պատվաստվելու կարիք չկա, դեռ ավելին՝ դա առհասարակ ոչինչ չի նշանակում։ Նշանակություն չունի նաև այն, թե երբ եք հիվանդացել, մեկ է, հարկավոր է պատվաստվել։ Պատվաստվեք այն պատվաստանյութով, որով ցանկանում եք, քանի որ բոլորն էլ հաստատված են հենց այդ կազմակերպության կողմից։ Ինչո՞ւ է այդպես։

  1. Նախ և առաջ, կա տարածված մի սարսափելի կարծիք, ըստ որի, եթե արդեն հիվանդացել եք և ունեք հակամարմին, ապա պատվաստումը կարող է հանգեցնել ինչ-որ ռեակցիայի, սակայն այդ կարծիքը ոչ մի գիտական և ոչ էլ որևէ այլ ապացույց չունի։ Գուցե այլ հիվանդությունների դեպքում դա հնարավոր է, բայց ոչ COVID-19-ի դեպքում։
  2. Եվ երկրորդը։ Բազմաթիվ փորձերի արդյունքներ ապացուցել են, որ բոլոր այն մարդկանց մոտ, ովքեր հիվանդացել են, և նշանակություն չունի ինչպես (բարդ, թեթև, առանց ախտանիշների), միևնույն է հակամարմինները չեն բավարարում։ Հետևաբար հենց պատվաստման միջոցով է հնարավոր ստանալ օրգանիզմին բավարար հակամարմին։

Մեր եզրակացությունը․ կարևոր չէ վարակվել եք դուք, թե ոչ։ Եթե կարող եք պատվաստվել որակյալ պատվաստանյութով, առանց երկար մտածելու պատվաստվեք և հիշեք, որ սա մենք չենք ձեզ ասում, այլ համաշխարհային առողջապահական կազմակերպությունը։

Թողնել մեկնաբանություն

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started